Ջոնի Դեփն Էմբեր Հերդից ամուսնալուծվելուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

16:43   25 հոկտեմբերի, 2016

53-ամյա Ջոնի Դեփը վերջապես երեւացել է հանրությանը Էմբեր Հերդից ամուսնալուծվելուց հետո։ Ջոնին, ինչպես գիտենք, ռոքի մեծ սիրահար է եւ կիթառ է նվագում։ Դեփը Hollywood Vampires խմբի անդամ է, որտեղ նվագում է Էլիս Քուփերը։

Ջոնին անսպասելի երեւացել է Լոս Անջելեսի The Ace Hotel Theater–ում Vidiots foundation–ի երեկոյին, որտեղ պատվում էին նրա հին ընկեր, ամերիկացի դերասան եւ երգիչ Հարի Դին Սթենթոնին։

Հարրին եւ Ջոննին միասին են նկարահանվել «Մարդը, որը լացում է» ֆիլմում։

Դեփը մի քանի երգ է կատարել այլ երաժիշտների հետ։

 

Հարի Դին Սթենթոն, Քրիս Քրիսթոֆֆերսոն եւ Ջոնի Դեփ

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty–ի



© NEWS.am STYLE