Քիմ Քարդաշյանը շուտով կվերադառնա սոցիալական ցանցեր

17:31   25 հոկտեմբերի, 2016

Օրերս Քիմ Քարդաշյանը դարձավ 36 տարեկան։ Նախքան Փարիզի կողոպուտը հայուհին պլանավորում էր Լաս Վեգասում նշել իր 36-ամյակը, սակայն հայտնի դեպքերը շատ են ազդել Քիմի վրա։

Աղբյուրները People–ին հայտնել են, որ Քիմը ամեն դեպքում ընտանիքի հետ նշել է իր ծննդյան օրը, թեկուզեւ համեստ։

«Քիմը ծնունդը նշել է Քանյեի, երեխաների, քույրերի եւ Քրիսի հետ։ Այդ նա էր որոշել ոչ մի շքեղ բան չկազմակերպել։ Նա շատ երջանիկ էր եւ գոհ իր որոշումից»,– ասել է աղբյուրը։

«Քիմը դեռ մտածում է, թե ինչպես պիտի փոխի իր կյանքը։ Հիմա նա հանգիստ է եւ սթափ է գնահատում իրավիճակը Փարիզում կողոպտվելուց հետո։ Նա սոցիալական ցանցերում կարիերա էր անում, բայց հիմա նրան տոտալ ռեբրենդինգ է սպասվում, բայց նա շուտով կվերադառնա»,– ասել է ինսայդերը։



© NEWS.am STYLE