Քեթի Հոլմսն եւ Ջեյմի Ֆոքսը բաժանվել են

18:29   25 հոկտեմբերի, 2016

Արդեն առաջին տարին չէ, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Թոմ Քրուզի նախկին կինը՝ Քեթի Հոլմսն ու Ջեյմի Ֆոքսը գաղտնի հանդիպում են։

Ամռանը դերասանների կապը հաստատել էր Ֆոքսի մտերիմ ընկերուհի, դերասանուհի Կլաուդիա Ջորդանը։

«Ջեյմին իմ մտերիմ ընկերն է։ Նա խոստովանել է, որ սիրավեպ ունի Քեթիի հետ։ Նա շատ երջանիկ տեսք ունի, եւ իրականում երջանիկ է»,– ասել է Կլաուդիան։

Inquisitr.com–ը հայտնում է, որ Հոլմսն ու Ֆոքսը բաժանվել են, քանի որ Քեթին ուզում էր ամուսնանալ դերասանի հետ։

«Դա կոտրում է Քեթիի սիրտը, նա ուզում էր ամուսնանալ Ջեյմիի հետ։ Բայց նա հույս ունի, որ Ջեյմին կվերադառնա իր մոտ, քանի որ արդեն առաջին անգամ չէ այդպես անում»,– ասել է ինսայդերը։

Նախկինում Քեթի Հոլմսը ամուսնացած էր Թոմ Քրուզի հետ, որից դուստր էր ունեցել։ Զույգը 2012–ին ամուսնալուծվել էր։



© NEWS.am STYLE