Գլուխկոտրուկ. գտիր դույլը տաք սվիտերների մեջ

11:50   26 հոկտեմբերի, 2016

Օգտատերերն ամբողջ աշխարհում շատ են սիրում գլուխկոտրուկներ եւ հանելուկներ լուծել։ Եվ հենց նրանց համար օրեցօր Համացանցում հայտնվում են հետաքրքիր նկարներ, որոնք նոր խնդրի առաջ են կանգնեցնում խելացի օգտատերերին կամ նրանց, ովքեր ցանկանում են մարզել իրենց ուղեղը։

Պանդաներից, շնիկներից եւ բալետի պարուհիներից հետո, այժմ ձեզ ենք ներկայացնում հետեւյալ նկարը, որում պատկերված տաք սվիտերների, շարֆերի եւ գլխարկների մեջ պետք է գտել թաքնված դույլը։

Նախօրոք նշենք, որ այս գլուխկոտրուկը փոքր-ինչ բարդ է ստացվել։

Ստացվե՞ց։ Ո՞չ։ Ահա այն՝

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE