Ի՞նչ կլինի, եթե տղամարդիկ զուգագուլպա հագնեն

12:50   26 հոկտեմբերի, 2016

Վերջերս տղամարդիկ հաճախ են իրենց «ուժերը փորձում» կանանց գործերում։ Օրեր առաջ Daily Mail-ը փորձարկել էր, թե կարո՞ղ են տղամարդիկ դիմանալ թելով հոնքերը ձեւավորելու ցավին։ Իսկ այժմ հայտնվել է հերթական ծիծաղաշարժ հոլովակը, որում երեք տղամարդ փորձում են կանացի զուգագուլպա հագնել՝ պատմելով իրենց տպավորությունների մասին։

Սկզբում տղաներից մեկը հետաքրքրվում է. «Առա՞ջ, թե՞ հետ. տարբերություն կա՞»։

Ուսումնասիրելուց հետո տղաներն անցնում են գործի։

«Ես ինձ ավելի աերոդինամիկ եմ զգում», «Ես տեղավորվեցի դրա մեջ», «Կարծում եմ՝ միայն նինջան կարող էր հագնել սա»... 



© NEWS.am STYLE