Բարի գալուստ մոլորակի ամենացուրտ բնակավայր. լուսանկարներ ռուսական Օյմյակոնից

22:33   26 հոկտեմբերի, 2016

Իսկ դուք բողոքում եք, որ ցուրտ է։

Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է լուսանկարներ ռուսական Օյմյակոն փոքրիկ քաղաքից, որը համարվում է մոլորակի ամենացուրտ բնակեցված վայրը։ Մոտ 500 բնակիչ ունեցող քաղաքում ձմռանը միջին ջերմաստիճանը -45°C է, սակայն այստեղ գրանցվել է մինչեւ -67 °C։

Նոր Զելանդիայից լուսանկարիչ Ամոս Չեփլը սեփական փորձով որոշել է զգալ, թե ինչ է նշանակում մի քանի օր անցկացնել -45-ից մինչեւ -50°C եւ ավելի պայմաններում։

Չեփլը գնացել էր հետաքրքիր պատմությունների հետեւից, բայց ցուրտն ու ձյունը փոխել են նրա ծրագրերը՝ տալով միայն քաղաքը լուսանկարելու հնարավորություն։

 

 



© NEWS.am STYLE