Ալլա Պուգաչովան ելույթ կունենա կորպորատիվ հավաքույթներում փողի պակասի պատճառով

15:06   26 հոկտեմբերի, 2016

Օրերս Ալլա Պուգաչովան նոր երգ է թողարկել («Մի՛ զանգիր», որի դիտումներն իր դեպ քիչ են)։ Նա նաեւ նոր ալբոմ է պատրաստում։ Ռուսական բեմի պրիմադոննան որոշել է վերադառնալ ակտիվ գործունեության ամենատրամաբանական պատճառով՝ գումարի պակասության։

«Դնի» կայքը գրում է, որ ընտանիքի ծախսերն աճել են, իսկ գումար է վաստակում միայն Մաքսիմ Գալկինը։ Թեպետ Պուգաչովան ունի տաղանդների դպրոց, սակայն շատ փող չի վաստակում։ Ավելի շուտ, վնասով է աշխատում։ Մոսկվայի կենտրոնում տարածքի վարձակալումը թանկ է, գումարած՝ դասավանդողների աշխատավարձերը։ Արդյունքում, նախկինում կորպորատիվ հավաքույթերում ելույթներից հրաժարվող Ալլան սկսել է ավելի լոյալ վերաբերվել գումար վաստակելու այդ միջոցին։

«Քանի որ ես հիմա նման ծանր նյութական վիճակում եմ, կորպորատիվ հավաքներից չեմ հրաժարվի։ Դա ուրախալի է ոչ միայն ինձ լսողների համար, այլ  նաեւ ինձ համար։ Եվ եթե լինի նման առիթ, որը կօգնի նորմալ ապրել, այլ ոչ թե շրջել պարզած ձեռքով, ապա ինչու՞ ոչ։ Կորպորատիվը նույնպես ազնիվ աշխատանք է»,– մեջբերում է Պուգաչովային «Комсомольская правда»–ն։

Հաղորդվում է, որ երգչուհին 30 երգ է գնել, իսկ համացանցում արդեն նոր երաժշտական կոմպոզիցիա է հայտնվել։

«Չէ՞ որ ես այնքան տարբեր եմ։ Այսօր ուզում եմ ինչ–որ «դին–դին–դին» երգել, իսկ որոշ ժամանակ անց, հնարավոր է, լրիվ այլ բան։ Ինչ տեսնում եմ, դա էլ երգում եմ։ Ինչպիսի ձայն որ մնացել է, դրանով էլ երգում եմ»,– մեկնաբանել է Պուգաչովան։

Ասում եմ, որ ապրիլին Ալլան հասարակությանը նոր ծրագիր կներկայացնի։ Սակայն նշանակում է դա արդյոք, որ Պրիմադոննան բեմ կվերադառնա, դեռեւս պարզ չէ։



© NEWS.am STYLE