79-ամյա Էդիտա Պիեխան համերգներ է տալիս գեյ–ակումբներում

16:37   26 հոկտեմբերի, 2016

Երգչուհի Էդիտա Պիեխան 79 տարեկան է, բայց շարունակում է համերգներ տալ։ Իսկ ելույթներով նա հանդես է գալիս գեյ–ակումբներում։

Պիեխան կարծում է, որ միայն այնտեղ են իրեն իսկապես սիրում եւ հասկանում։

«Ես նման հաստատություններում ելույթ եմ ունեցել թե՛ Սանկտ պետերբուրգում, թե՛ Մոսկվայում, թե՛ Կիեւում։ Եվ գեյ–ակումբներում պատահաբար չեմ հայտնվել։ Այդ մարդիկ զգում եւ սիրում են Պիեխային, ինչպես ոչ ոք։ Նրանց բացառիկ երաժշտական լսողություն ունեն։ Իսկ նրանց անձնական կյանքն ինձ չի վերաբերում»,– ասել է երգչուհին։

Սակայն նա չի սիրում, երբ իրեն նմանակում են, այդ թվում տրանսվիստիտները։

«Ինձ բոլորովին դուր չեն գալիս նմանակումները, վերջին ժամանակներս փորձում եմ պարզապես չնայել նրանք։ Իսկ ահա իմ մասին անեկդոտներին, թեկուզ ցենզուրից դուրս, ես նորմալ եմ վերաբերվում»,– մեջբերում է երգչուհուն «Откровения звезд» ամսագիրը։

Երգչուհին ընդգծել է, որ իրեն մտահոգում է ժամանակակից էստրադայի վիճակը։

«Շատ քիչ եմ տեսնում էստրադային ժանրի  ներկայացուցիչների, որոնք հոգեւոր արժեքներ են կրում։ Ես զարմանում եմ, թե ինչպես եմ ողջ մնացել այսօրվա շոու բիզնեսի աշխարհում։ Ինձ՝ որպես այն ժամանակների մարդ, երբ հասարակությունն էր որոշում ամեն բան, եւ ոչ թե  գովազդն ու փողը, էստրադայում տիրող վիճակը սարսափեցնում է»,– ասել է նա։



© NEWS.am STYLE