Գեղեցկուհի Լեդի Գագան՝ «Ավտոմոբիլային կարաոեկում». տեսանյութը նվաճում է Youtube–ը

17:11   26 հոկտեմբերի, 2016

Youtube–ում հայտնի երգիծաբան Ջեյմս Քորդենի «The Late Late Show with James Corden»–ի ալիքում հայտնվել է հիասքանչ Լեդի Գագայի մասնակցությամբ «Ավտոմոբիլային կարաոկե»–ի թողարկման տեսանյութը։

30-ամյա հայտնի երգչուհին ապացուցել է, որ ինքը ոչ միայն հիանալի երգչուհի է, այլ նաեւ շատ լավ հումորի զգացում ունի։

Գագան կատարել է Perfect Illusion, Bad Romance, The Edge of Glory, Born This Way, Poker Face երգերը եւ Million Reasons հիթը՝ նոր «Ջոան» ալբոմից։



© NEWS.am STYLE