Դմիտրի Մալիկովի 16-ամյա դուստրը՝ Forbes-ի ցանկից միլիարդատիրոջ որդու հետ սիրավեպի մասին

11:03   27 հոկտեմբերի, 2016

Օրերս մենք հաղորդել էինք, որ Դմիտրի Մալիկովի 16-ամյա դուստրը՝ Ստեֆանիան, հանդիպում է Forbes-ի ցանկից միլիարդատեր, Տուլայի մարզի նախկին ղեկավար Վլադիմիր Գրուզդեւի որդու՝ Լեոնիդի հետ:

Երեկ Ստեֆանիա Մալիկովան իր Instagram-ում վերջապես բացահայտել էր միլիարդատիրոջ որդու հետ սիրավեպը: Նա խոստովանել է, որ Լեոնիդն իրեն հետեւում է Ask.fm սոցիալական ցանցում: Ամենայն հավանականությամբ՝ սիրահար զույգի հարաբերություններն ավելի քան լուրջ են, քանի որ բաժանորդներից մեկի հարցին, կասկածո՞ւմ է այն հարցում, որ իր ընտրյալն այն միակն է, նա պատասխանել է, որ չի կասկածում:

«Անկեղծ ասած՝ չեմ սիրում աղջիկների պարագայում ասվող «հասնել» բառը (կարծում եմ, որ կարելի է հասնել նպատակին)` չնայած երկու տարի շարունակ նա շատ ուշադիր էր իմ հանդեպ: Ես պարզապես մեծացա եւ հասկացա, որ իմ աշխարհն այդ անձն է;)»,- գրել է Ստեֆանիան:

Սակայն Մալիկովան թաքցնում է իր սիրավեպի մանրամասները: Երբ նրան խնդրել են պատմել Լեոնիդի հետ հարաբերությունների ամենավառ պահի մասին, սիրահարված աղջիկը պատասխանել է. «Չեմ պատրաստվում պատմել նման պահերի մասին: Դրանք իմն են)))»:

Աղբյուրը՝  «Дни»



© NEWS.am STYLE