«Արի ամուսնանանք»–ի եթերում հորը բռնաբարության մեջ մեղադրած աղջկան հանգիստ չեն տալիս Դաղստանում

12:12   27 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանյան հասարակությանը հերթական սկանդալն է ցնցել։ Դաղստանցի լուսանկարիչ Լայլա Զաքիեւային դատապարտել են «Արի ամուսնանանք»–ի եթերում սկանդալային հայտարարության համար։ Լարիսա Գուզեեւայի եւ Ռոզա Սյաբիտովայի հաղորդման ժամանակ 21-ամյա Լայլան պատմել է իր կյանքի պատմությունը, որը ցնցել է ոչ միայն հաղորդավարներին, այլ նաեւ հանդիսատեսին։ Զաքիեւան պատմել է, որ մի քանի տարի շարունակ հոր կողմից սեռական բռնության է ենթարկվել։ Աղջկա մոր խոսքով՝ ինքն ամուսնուց բաժանվել էր՝ երեխային թողնելով հոր մոտ, եւ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին ոչինչ չգիտեր։ Հոր հետ բարդ հարաբերություններից մանրամասներ Լայլան չպատմեց՝ չնայած Գուզեեւայի համառությանը։

Դրանից անմիջապես հետո լուսանկարչուհու էջը հայրենակիցների կողմից հարձակման էր ենթարկվել, որոնք սկսել են հալածել նրան։ Լայլային մեղադրել են անամոթության եւ Դաղստանը խայտառակելու մեջ։ «Խայտառակ արեց հորը, ստում է առանց ամաչելու», «Ամաչում եմ, որ քեզ նմանի հետ նույն քաղաքում եմ ապրում», «Կորի՛ր Դաղստանից»,– գրում են հայրենակիցները։

«Ռեսպուբլիկան խայտառակած» Լայլայի հետ հարաբերությունները խզել է նաեւ նրա գործատուն։

Աղբյուրը՝ Life



© NEWS.am STYLE