Նատաշա Կորոլյովային կթողնեն Ուկրաինա մտնել, եթե նա վիրավորի Պուտինին

12:35   27 հոկտեմբերի, 2016

Նատաշա Կորոլյովան Ուկրաինայում պերսոնա նոն գրատա է դարձել։ Օրերս 43-ամյա երգչուհուն արգելել էին մուտք գործել երկիր, ինչը ցնցել էր երգչուհուն, որը մեծ վրդովմունքով մեկնաբանել էր կատարվածը։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երգչուհու գործունեությունը վտանգավոր է համարել երկրի անվտանգության համար, իսկ ուկրաինացի լրագրող Դմիտրի Կորչինսկին, որի կինը նախաձեռնել է երգչուհու մուտքի արգելքը, սոցիալական ցանցերում հրապարակել է պայմանները, որոնց կատարման դեպքում Կորոլյովան կարող է վերադառնալ հայրենիք։ Պահանջների թվում է ՌԴ նախագահին ուղղված վիրավորական երգի կատարումը։   

«Ժողովրդական պատգամավոր Օքսանա Կորչինսկին, որը նպաստել է Անվտանգության ծառայության սահմանած՝ Նատաշա Կորոլյովայի մուտքի արգելքին, ինձ խնդրել է հրապարակել իր հայտարարությունը,– ասված է Facebook–ում տեղադրված գրառման մեջ։– Ես պատրաստ եմ դիմել Ուկրաինայի ԱԾ–ին՝ չեղարկելու ՌԴ քաղաքացի Ն. Պորիվայի՝ (կեղծանունը՝ Կորոլյովա) Ուկրաինա մուտքի արգելքը հետեւյալ պայմաններով. Ն. Պորիվայը երգում է Խարկովի երկրպագուների հայտնի երգը Պուտինի մասին եւ դրա հիման վրա տեսահոլովակ է նկարահանում։ Արդյունքում նա «Եղբայրության» հետ (Կորչինսկու կուսակցությունը) պետք է համաձայնեցնի իր երգացանկը։ Փոխում է շրթներկի գույնը։ Կիեւում ապրող իր տատիկին զանգում է տարեկան 2 անգամից ոչ պակաս»։

Աղբյուրը՝ Life



© NEWS.am STYLE