Թոմ Քրուզը հանդիպել է դստեր հետ. 3 տարվա ընթացքում առաջին անգամ

13:13   27 հոկտեմբերի, 2016

Օգոստոսին հաղորդել էինք, որ Թոմ Քրուզը դստերը՝ Սուրիին, երեք տարի չի տեսել: Թոմն իր կյանքից բացառել է նախկին կնոջը՝ Քեթի Հոլմսին եւ դստերը նրանց կրոնի՝ Սաենթոլոգիայի պատճառով:

Ըստ UsWeekly-ի՝ 10-ամյա Սուրին կրկին հայտնվել է 54-ամյա դերասանի կյանքում:

Թիկնապահի եւ դայակի ուղեկցությամբ Սուրին Լոս Անջելեսից 5 օրով Անգլիա՝ հոր մոտ է մեկնել, նրա ծննդյան առիթով:

Ի դեպ՝ հայր ու աղջիկ հանդիպել էին նաեւ հուլիսին, բայց այդ մասին ոչ ոք չի իմացել, այդ պատճառով նրանց համար այդ կարեւոր իրադարձության ոչ մի լուսանկար համացանցում չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ օրերս Թոմը հյուրընկալվել էր Ջեյմս Քորդենի շոուին, որտեղ 9 րոպեի ընթացքում 23 դեր էր խաղացել:



© NEWS.am STYLE