Վիրտուալ պոռնո Քիմ Քարդաշյանի հետ. համացանցի նոր հիթը

10:35   27 հոկտեմբերի, 2016

Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Vivid Entertainment-ը, իր կայքում Քիմ Քարդաշյանի պոռնոյի վիրտուալ (VR) տարբերակն է ներկայացրել:

Ըստ Fox News-ի՝ վիրտուալ իրականության սաղավարտի օգնությամբ օգտատերերը կարող են Քիմի հետ տեսանյութի մաս կազմել: Տեսանյութի համար հիմք է հանդիսացել Քիմի հայտնի տեսագրությունը, որտեղ նա սիրով է զբաղվում նախկին ընկերոջ՝ Ռեյ Ջեյի հետ:

Դիտման սկզբում հանդիսատեսը նստած է լինում բազմոցին՝ անկողնում պառկած Քիմի եւ ռեփերի դիմաց: VR-հոլովակի ավարտից հետո կադրում հայտնվում է վիրտուալ Քարդաշյանը եւ սկսում օգտատիրոջ հետ զրուցել մի շարք արտահայտություններով, օրինակ՝ «Բարեւ, ինձ դուր է գալիս քո սենյակը» եւ «Գիտեմ, որ տեսանյութը գնել ես, քանի որ շատ ես ցանկանում տեսնել ինձ: Ինչո՞ւ միասին չխաղանք այստեղ»:

Կարճատեւ շփումից հետո վիրտուալ հեռուստաաստղը սեքսուալ ներկայացում է ցուցադրում, ինչից հետո տեսահոլովակն ավարտվում է:

Քիմի ներկայացուցիչներն առայժմ որեւէ կերպ չեն մեկնաբանել VR-պոռնոն, բայց ճանաչելով Քիմին՝ կարող ենք համարձակ կերպով պնդել, որ նա տեղյակ է այդ մասին եւ անպայման լավ օգուտ է ունենալու:



© NEWS.am STYLE