Արմենչիկը հրապարակել է դստեր լուսանկարները

11:16   27 հոկտեմբերի, 2016

Մայիսի 26-ին լույս աշխարհ էր եկել ամերիկաբնակ հայ հայտնի երգիչ Արմենչիկի դուստրը՝ Անգելինան։ Երեկ Արմենչիկն ու կինը՝ Լուսինե Մանուկյանը, նշել են փոքրիկի 5 ամսականը։ Եվ տոնել են այն նաեւ սոցցանցերում՝ առաջին անգամ հրապարակելով երեխայի լուսանկարները։

Фото опубликовано Lusine Armen (@lucy_armen)

«Շնորհավոր 5 ամսականդ, իմ արքայադուստր։ Աստված օրհնի քեզ, մեր փոքրիկ հրեշտակ, գեղեցկուհի, մեր ուրախություն ու կյանք։ Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչքան ենք քեզ սիրում»,- գրել է երջանիկ մայրիկը։

Նշենք, որ ամուսիններն ունեն նաեւ որդի՝ Միքայելը։

 



© NEWS.am STYLE