50-ամյա Սալմա Հայեքը՝ մեքսիկական GQ-ի շապիկին

15:39   27 հոկտեմբերի, 2016

50-ամյա դերասանուհի Սալմա Հայեքը նկարահանվել է GQ Mexico-ի հոբելյանական թողարկման համար: Ամսագրի շապիկի համար աստղը կեցվածք է ընդունել համարձակ ժանեկազարդ ներքնազգեստով։

Դերասանուհին լուսանկարը հրապարակել է Instagram-ում՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է 10-ամյակի առիթով ամսագիրը զարդարելը:

Իսկ պարբերականին տված հարցազրույցը բավական քաղաքականացված է եղել, քանի որ Սալման ժամանակի մեծ մասը տրամադրել է Թրամփին քննադատելուն եւ Քլինթոնին քարոզելուն:

Հիշեցնենք, որ ամռանը Սալման Red magazine-ի էջերում բացահայտել էր երջանիկ եւ ամուր ամուսնության գաղտնիքը: Հայեքը պնդում է, որ ամուսնական կյանքում գլխավորը սեքսը չէ:

«Սեքսը երջանիկ ամուսնության ոչ գլխավոր, բայց կարեւոր պայման է: Բայց միայն ոչ ամենօրյա սեքսը: Եթե ամեն օր սեքսով զբաղվես, այն պարզապես կհոգնեցնի: Մինչդեռ շատ կարեւոր է, որ ամուսինները պահպանեն միմյանց նկատմամբ ձգողականությունը: Ձեզ համար պետք է միշտ հետաքրքիր լինեն նոր փորձերը, զգացողությունները, ռոմանտիկան»,- ասում է դերասանուհին:



© NEWS.am STYLE