Բենեդիկտ Քամբերբեթչի մասնակցությամբ «Շերլոք»-ի 4-րդ սեզոնի պրեմիերան կկայանա հունվարի 1-ին

14:35   27 հոկտեմբերի, 2016

BBC-ն հայտարարել է «Շերլոք» հանրահայտ սերիալի նոր սեզոնի մեկնարկի մասին:

Սերիալի պրոդյուսերները Twitter-ում գրել են, որ այն BBC-ի եթերում կհայտնվի 2017 թվականի հունվարի 1-ին:

Նոր սերիան կկոչվի «The Six Thatchers» («Վեց Թետչերները»): Այն հիմնված է Արթուր Կոնան Դոյլի «Վեց Նապոլեոնները» պատմվածքի վրա, որում հանցագործը ջարդում էր կայսեր կիսանդրիները՝ թաքցրած մարգարիտը գտնելու համար:

Ավելի վաղ գլխավոր դերում հանդես եկող Բենեդիկտ Քամբերբեթչը հայտարարել էր, որ «Շերլոք»-ի չորրորդ սեզոնն իր համար վերջինը կլինի:

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE