Դիտա ֆոն Թիզը ներկայացրել է աշխարհի առաջին 3D զգեստը (ֆոտո)

14:44   13 մարտի, 2013

Հայկական արմատներով ամերիկյան երգչուհի, մոդել եւ դիզայներ Դիտա ֆոն Թիզը Նյու Յորքում ներկայացրել է աշխարհի առաջին 3D զգեստը:

Daily Mail-ի փոխանցմամբ, սեւ գույնով ներկված զգեստը, որը պատրաստված է Սվարովսկիի 13 հազար բյուրեղներից, հեղինակել է դիզայներ Մայքլ Շմիդտը: Այն ստեղծելիս Շմիդտը խորհրդակցել է ճարտարապետ Ֆրանցիս Բիտոնիի հետ, որպեսզի հասկանա, թե ինչպես օգտագործի 3D տեխնոլոգիան: Զգեստի տակից Դիտան մարմնագույն կորսետ էր հագել, սակայն թվում էր, թե մոդելը մերկ է ներկայացել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայքլ Շմիդտը ստեղծել է ամերիկյան երգչուհի Լեդի Գագայի բեմական հագուստների շարքը, որոնց թվում է պղպջակներով հայտնի զգեստը:



© NEWS.am STYLE