Քիմ Քարդաշյանը վերադարձել է. հայուհին նորից է հայտնվել տեսախցիկների առաջ

14:06   27 հոկտեմբերի, 2016

Թեպետ Քիմ Քարդաշյանը Փարիզում կողոպտվելուց հետո խոստացել էր երկար ժամանակ լռել, բայց արդեն 2 օր արեւմտյան լրատվամիջոցների առաջին էջերին լուրեր են տարածվում ռեալիթի շոուի աստղի մասին, որն առաջին անգամ հայտնվել էր տեսախցիկների առաջ։ Հայուհին Ջոնաթան Չեբանի հետ գնացել էր սառեցված յոգուրտ գնելու. ի դեպ, առանց շպարի եւ հողաթափերով։

Դրանից հետո նրան տեսել էին Ինգլվուդում, որտեղ Քանյեն 3 օր շարունակ համերգ է տալիս։ Ընդ որում, եթե Քիմը յոգուրտ գնելու էր գնացել առանց թիկնապահների, ապա համերգին նրան թիկնապահների մի ամբողջ բանակ էր շրջապատում։ Հայուհին նկարահանում էր ընտանեկան ռեալիթի շոուի հերթական դրվագը։

Ահա երկրորդ անգամ Քանյեի համերգի ժամանակ Քիմին նորից ֆիքսել են տեսախցիկները։ Նրա հետ է եղել նաեւ Նորթը։

Հիմա Քիմին լուսանկարելն ավելի է դժվարացել։

Քանյեի համերգին ներկա էին՝

Մելանի Գրիֆիտը

Մարիա Շրիվերը

Ռեփեր Tyga–ն

Քրիս Ջեններն ու Քորի Գեմբլը

Հիշեցնենք, որ Համացանցում հայտնվել է հայուհու մասնակցությամբ վիրտուալ պոռնոն։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI–ի



© NEWS.am STYLE