ԱՄՆ–ում վախճանվել է Բրյուս Լիի որդուն սպանած դերասանը

16:10   27 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ–ում մահացել է դերասան Մայքլ Մասսին, որը 1994-ին նկարահանված «Ագռավ» ֆիլմի նկարահանումների ժամանակ սպանել էր Բրյուս Լիի որդուն՝ Բրենդոնին, գրում է Variety–ն։

61-ամյա դերասանի մահվան պատճառները նշված չեն։ Իր ընկերոջ եւ գործընկերոջ մահվան լուրը Instagram–ում հաստատել է նաեւ դերասան Էնթոնի Դելոնը։

«Հանգչի՛ր խաղաղությամբ, ի՛մ ընկեր, Մայքլ»,– լուսանկարը մակագրել է Դելոնը։

Բրենդոնի սպանությունը տեղի էր ունեցել անհեթեթ պատահականությամբ. կադրի նկարահանման ժամանակ, երբ Մասսին պետք է կրակեր Բրենդոնի վրա, ատրճանակը սխալ էր լիցքավորվել։

Դերասանը որովայնի շրջանում վիրավորում էր ստացել, փամփուշտը մնացել էր ողնաշարում եւ արնահոսության պատճառ դարձել։ Լին հիվանդանոցում մահացել էր։

Թեպետ Մասսին անմեղ էր ճանաչվել դատարանում, նա դեպրեսիայի երկարատեւ շրջան էր ապրել։ 2005-ին խոստովանել էր, որ մղձավանջներ է տեսնում գիշերները, եւ չէր հոգնում կրկնել, որ նման բանից հնարավոր չէ ուշքի գալ։



© NEWS.am STYLE