Նա չափազանց շատ է վատնում. միլիարդատեր Ջեյմս Փեքերը բաժանվել է Մըրայա Քերիից

16:31   27 հոկտեմբերի, 2016

2016-ը վստահաբար բաժանումների եւ ապահարզանների տարի է: Այս թրենդին միացել է նաեւ երգչուհի Մըրայա Քերին. միլիարդատեր Ջեյմս Փեքերը «լքել» է նրան:

Ավստրալական Woman's Day-ը գրում է, որ հարաբերություններում խնդիրների պատճառ է դարձել Քերիի ագահությունը:

«Ամեն ինչ ավարտված է: Նա չափազանց շատ է վատնում: Մըրայան պատրաստվում է նրա փողերով սեփական ռեալիթի շոուն նկարահանել, իսկ Ջեյմսը չի ուզում, որ ամբողջ աշխարհը դիտի իրեն: Բացի այդ՝ Ջեյմսի մայրը տանել չի կարողանում անգամ, երբ պարզապես նրա անունն են տալիս: Ջեյմսի ընկերների մի մասը նույնպես կարծում է, որ նրանք երբեք չեն ամուսնանա: Փեքերը նրան թույլ է տրվել որպես հիշատակ պահել նշանադրության մատանին»,- պատմել է ամսագրի աղբյուրը:

Ի դեպ, հարգելի ընթերցողներ, նշանադրության մատանին 10 մլն դոլար արժե:

Մըրայա Քերին եւ Ջեյմս Փեքերն առայժմ չեն մեկնաբանել բաժանվելու մասին լուրը:

Հիշեցնենք, որ զույգը նշանվելու մասին հայտարարել էր 2016 թվականի հունվարին:



© NEWS.am STYLE