«Մանկական եվրատեսիլ-2016». հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 28-ին

18:02   27 հոկտեմբերի, 2016

Վաղը՝ հոկտեմբերի 28-ին, վերջապես կտեսնենք այն երգի տեսահոլովակը, որով Հայաստանը ներկայանալու է «Մանկական եվրատեսիլ-2016» մրցույթին:

Ներկայացված տասնյակ երգերից «Մանկական եվրատեսիլ»-ի բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած «Տարբեր» ստեղծագործությունը: Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ:

Նշենք, որ «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում:

Ի դեպ, մրցույթի կանոններում այս տարի որոշ փոփոխություններ են կատարվել: Հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ եւ մանկական ժյուրիների կողմից, ինչպես նաեւ փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: 



© NEWS.am STYLE