Քիմ Քարդաշյանին կողոպտած գողերը զարդերի հետեւից չէին եկել. հյուրանոցի դռնապան

12:05   28 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանը  հանգիստ երեւում է հանրությանը, այցելում է Ինգլվուդում ամուսնու համերգին, իսկ Փարիզում նրա կողոպուտի արձագանքները դեռ իրենց մասին հիշեցնել են տալիս։ Հյուրանոցի, որտեղ կողոպտել էին Քիմ Քարդաշյանին, դռնապանը մեկ անգամ արդեն պատմել էր կատարվածի մասին։

Աբդուռահման կեղծանվան տակ ներկայացած տղամարդը հայտնել է, որ գողերը ոչ թե թանկարժեք զարդեր էին փնտրում, այլ կանխիկ փող։

«Գողերն ինձ իրենց հետ տարան եւ բարձրացան համարը, որտեղ աստղը պատրաստվում էր քնել։ Նա կարծեց, թե ոստիկանությունն է, քանի որ հանցագործները  համազգեստով էին։ Մի քանի վայրկյան նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում։ Հանցագործները փող էին պահանջում, բայց նրանք խոսում էին ֆրանսերեն, այդ պատճառով Քիմը կարծեց, թե նրանց իր բջջային հեռախոսներն են պետք։ Գողերից մեկը նորից ու նորից կրկնում էր, որ իրեն միայն փող է պետք»,– ասել է հյուրանաոցի աշխատակիցը։

Նա հավելել է, որ Քիմը ամբողջ ուժով բղավում էր։ Նա կարծում էր, թե գողերին իր 4.5 մլն դոլար արժողությամբ մատանին է պետք, որը նվիրել էր Քանյե Ուեսթը։

«Նա ցույց տվեց ձեռքը, մատին մատանի չկար։ Գողը հարցրեց, թե որտեղ է այն։ Այդ ժամանակ Քիմը սեղանից վերցրեց զարդը եւ տվեց նրան։ Տղամարդկանցից մեկը շարունակում էր փող պահանջել, այդ ժամանակ դռնապանը միջամտել էր եւ ասել, որ Քիմը շատ քիչ կանխիկ գումար ունի։ Դա լսելով՝ գողը պահանջեց մնացած թանկարժեք զարդերը, իսկ Քիմը հլու–հնազանդ տվեց նրան իր զարդատուփը»,– ասել է Աբդուռահմանը։

Կարծում ենք, որ Քիմին այս փաստը քիչ կհուզի, քանի որ վստահ ենք, որ իր նոր՝ արդեն վիրտուալ պոռնոյի համար նա կորցրածից ավելի շատ գումար կստանա։

Աղբյուրը՝ ETOnline



© NEWS.am STYLE