Զառան արտասվել է ամուսնուց բաժանվելու պատճառով եւ պատմել Ազնավուրի հետ զուգերգի մասին

11:10   28 հոկտեմբերի, 2016

Ամռանը հանրահայտ երգչուհի Զառան ութ տարվա համատեղ կյանքից հետո բաժանվեց ամուսնուց՝ Սերգեյ Իվանովից: Բաժանման մեջ երգչուհին միայն իրեն է մեղադրում:

Յուլիա Մենշովայի «Միայնակ բոլորի հետ» շոուի ժամանակ հայտնի երգչուհու նյարդերը տեղի են տվել: Մենշովան Զառային հարցրել է Իվանովի հետ բաժանվելու մասին, եւ երգչուհին արտասվել է: Զառան երկու անգամ ամուսնացած է եղել: Նրա առաջին ամուսինը Սանկտ Պետերբուրգի նախկին նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի որդին՝ Սերգեյն էր: Ամուսինները միասին ընդամենը 1.5 տարի ապրեցին: Իսկ արտիստուհու երկրորդ ամուսինը Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի դեղագործության բաժնի ղեկավար Սերգեյ Իվանովն էր: Նրանք երկու որդի ունեն՝ Դանիելն ու Մաքսիմը: Յուլիա Մենշովան հարցրել է, թե ինչո՞ւ նրանք չկարողացան միասին ապրել: Երգչուհին պատասխանել է, որ Իվանովը չափազանց խիստ էր իր հետ:

«Նա ինձ տոնուսի մեջ էր պահում: Եվ դա ճիշտ է: Աղջիկներին իսկապես հարկավոր է այդպես դաստիարակել: Այդ ֆունկցիան իր վրա էր վերցրել Սերգեյը: Եթե արտիստ ես, պարտավոր ես լավ տեսք ունենալ, հետեւել արտաքինիդ, նորմալ քնել: Ես ձգտում էի ամեն ինչում գերազանց լինել: Եվ ընտանեկան կյանքում հրաշալի կին եւ լավ մայր լինել: Եվ հետ չմնալ կարիերայից»,- պատմել է Զառան:

Սակայն աստղի ջանքերն ապարդյուն են անցել. նրա երկրորդ ամուսնությունը նույնպես ապահարզանով ավարտվեց:

«Ես շատ էի անհանգստանում, իսկ հետո հասկացա, որ հրաշալի ընտանիք ունեմ, այսպիսի որդիներ, եւ իմ ամբողջ աշխարհը նրանց մեջ է: Ես կատարյալ չեմ: Կարծում եմ՝ մարդն ինքը պետք է իրեն դաստիարակի»:

Երգչուհին նաեւ պատմել է Ազնավուրի հետ զուգերգի մասին, երբ շանսոնյեն նրա հետ երգեց Կաննում, իսկ Միրեյ Մատյոն գովեստի խոսքեր ասաց Զառայի տաղանդի մասին:



© NEWS.am STYLE