Հերթական սկանդալը. Ռոբ Քարդաշյանը սպառնում է ապագա կնոջ հետ համբուրված ռեփերին

11:33   28 հոկտեմբերի, 2016

Ռոբ Քարդաշյանը հայտնվել է ոստիկանության հսկողության տակ։ TMZ–ը գրում է, որ ոստիկանությունը հետաքննում է Քիմ Քարդաշյանի եղբոր գործը։ Պարզվում է, Ռոբը սպառնացել է երգիչ Pilot Jones–ին, որը փորձել է սիրավեպ սկսել Ռոբի ապագա կնոջ՝ Բլեք Չայնայի հետ։ Hollywood Life կայքը հրապարակել է լուսանկար, որտեղ Չայնան համբուրում է ռեփերին, ինչն էլ Ռոբի զայրույթի պատճառն է դարձել։

Ոստիկանությունը պարզել է, որ Ռոբը սպառնացել է երգչին եւ խոստացել վնասել նրան։

Հայտնի է, որ Քիմի եղբայրը իսկապես վախեցրել է ռեփերին, առավել եւս, որ Ռոբն անգամ SMS է գրել. «Հանգի՛ստ թող կնոջս, ես չեմ խաղում քեզ հետ»։

Ոստիկանությունը վստահեցնում է, որ կան նաեւ այլ հաղորդագրություններ, որոնք ապացուցում են Ռոբի սպառնալիքների լրջությունը։



© NEWS.am STYLE