Դավաճանություն, մեծ ծախսեր եւ վեճ Հունաստանում. ինչո՞ւ է Մըրայա Քերին բաժանվել միլիարդատեր Ջեյմս Փաքերից

12:35   28 հոկտեմբերի, 2016

Երեկ հայտնի դարձավ, որ բաժանվել է հերթական զույգը (կարծես անեծք է այս տարի, բոլորը ամուսնալուծվում են) ի դեմս Մըրայա Քերիի եւ ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փաքերից։

Աղբյուրները հայտնում են, որ դրա պատճառը երգչուհու մեծ ծախսերն են, սակայն, TMZ պորտալը պարզել է, որ ամենայն հավանականությամբ, խոսքը միլիարդատիրոջ ինչ–որ արարքի մասին է։ Ըստ շշուկների՝ 48-ամյա մեծահարուստն անցյալ ամիս դավաճանել է Քերիին, ինչն էլ Հունաստանում հանգստի ժամանակ դարձել էր երգչուհուն եւ միլիարդատիրոջ միջեւ ծագած մեծ վեճի պատճառը։

Քերիին մոտ կանգնած աղբյուրները ET–ին հայտնում են, որ հարաբերությունների խզումը ոչ մի կերպ կապ չունի Մըրայայի ծախսերի հետ։

«Մըրայան եւ Ջեյմսը վիճել էին Հունաստանում համատեղ հանգստի ժամանակ։ Այդ պահից սկսած՝ նրանք չեն հանդիպել։ Խոսքը Քերիի ծախսերի մասին չէ։ Այդ վեճի հետ կապ ունի Մըրայայի օգնականը։ Փաքերն ինչ–որ բան է արել նրա հանդեպ։ Հիմա նրանք մտածում են իրենց ապագայի մասին, շուտով համատեղ հայտարարություն կանեն»,– ասել է աղբյուրը։

Ինսայդերների մեկ այլ վարկածի համաձայն՝ Մըրայան դավաճանել է Փաքերին իր խմբի պարողներից մեկի հետ։



© NEWS.am STYLE