Դեն Բիլզերյանն ու Ֆլոյդ Մեյվեզերը միասին զվարճանալու են Blitz Fantasy Party-ին

11:48   28 հոկտեմբերի, 2016

Ուզո՞ւմ եք զվարճանալ պոկերի հայ արքա Դեն Բիլզերյանի եւ անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի հետ։ Եթե այո, ապա շտապենք տեղեկացնել, որ 36-ամյա ինտերնետային աստղն ու 39-ամյա բռնցքամարտիկը հոկտեմբերի 30-ին զվարճանալու են Լաս Վեգասի ամենահեղինակավոր «Marquee Dayclub» ակումբում։

Фото опубликовано Dan Bilzerian (@danbilzerian)

Հայտնի հյուրերի հետ հաճելի ժամանակ անցկացնելուց բացի մեծ գումարներ շահելու հնարավորություն նույնպես կա։

Հելոուինի թեմայով կազմակերպված երեկույթին ծրագրված է մրցույթ, որտեղ բիկինիով աղջիկներից կընտրվի ամենակրքոտն ու սեքսուալը։ Եվ նա ոչ միայն կդառնա երեկոյի թագուհին, այլեւ կստանա 10000 դոլար մրցանակ։

Այո, ներկաներին թեժ երեկո է սպասվում։

 



© NEWS.am STYLE