Ձախ Հարութը՝ Շառլ Ազնավուրի «Պատվո աստղ»-ի հանձնման արարողությանը

11:20   28 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 27-ը պատմական կարելի է համարել հայ մշակութասերների համար։ Հենց այս օրը աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Քալիֆորնիայի հայ համայնքից «Պատվո աստղ» ստացավ Հոլիվուդի փառքի ծառուղիում։

«Ֆրանսիական Ֆրենկ Սինատրային» (ինչպես Ազնավուրին կոչել է ամերիկյան մամուլը) աստղը հանձնել է Քալիֆորնիայի նահանգի սենատոր Քեւին դե Լեոնը։ Իր ելույթում 92-ամյա երաժիշտը երախտագիտություն է հայտնել հանդիսատեսին.

«Զգացված եմ, որ ինձ հանձնեցիք այս աստղը: Ես հաճախ եմ Հոլիվուդ այցելում, շատ եմ աշխատել ԱՄՆ-ում՝ շոու-բիզնեսի հայրենիքում»։

Ելույթից հետո աշխարհին 1200 ստեղծագործություն տված երգիչը լուսանկարվել է հավաքված երկրպագուների հետ։ 

Видео опубликовано Ashot Barseghyan (@ashot_barseghyan)

Լուսանկարվելու ցանկություն ունեցողների շարքում էր նաեւ սիրված երգիչ Ձախ Հարութը։



© NEWS.am STYLE