Կրքոտ Քայլի Ջեները՝ խոհանոցում

13:36   28 հոկտեմբերի, 2016

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քայլի Ջեները, լազանյա է պատրաստել՝ պրոցեսը ներկայացնելով Snapchat-ում:

Լուսանկարներն արել է նրա լավագույն ընկերուհին՝ Ջորդեն Վուդսը:

Ռեալիթի շոուի 19-ամյա աստղը What's Cooking With Kylie («Ինչ պատրաստել Քայլիի հետ») նախագծի շրջանակում որոշել է բախտը փորձել իտալական խոհանոցում:

Իհարկե՝ ամեն ինչ ֆոտոսեսիայով է ավարտվել, որում Քայլին ներքնազգեստն է ցուցադրել:

Հիշեցնենք, որ օրերս Քայլին պատմել էր իր պլաստիկ վիրահատությունների մասին:

«Ես այտերի կամ ծնոտի ոչ մի վիրահատություն չեմ արել։ Ես երբեք վիրահատության դանակի տակ չէի պառկի, առավել եւս, որ մայրս ինձ նման բան թույլ չէր տա։ Ինձ դուր են գալիս իմ այտերն ու ծնոտը»,- նշել էր Քայլին:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE