Շառլ Ազնավուրին Հոլիվուդում հայկական նախշերով պայուսակ են նվիրել

12:20   28 հոկտեմբերի, 2016

Այսօր հավանաբար դժվար կլինի բացի Շառլ Ազնավուրից մեկ ուրիշի մասին խոսել։

Հոկտեմբերի 27-ին աշխարհահռչակ հայ շանսոնյեն Քալիֆորնիայի հայ համայնքից «Պատվո աստղ» ստացավ Հոլիվուդի փառքի ծառուղիում։ 92-ամյա հանրահայտ երաժիշտը պարգեւատրման հանդիսավոր արարողությանը հնչեցրած իր խոսքում շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին նման պատվի արժանացնելու համար, ինչպես նաեւ կրկին բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին.

Фото опубликовано Magda Eduardovna (@magdaeduardovna)

«Թուրքիան ամեն ինչ կորցրեց: Նրանք ոչ մի մեծ երգիչ չունեն: Ես այսօր թուրքական երգիչ կարող էի լինեի, բայց ֆրանսիացի երգիչ եմ: Սա ապացուցում է փաստը, որ ցեղասպանությունները ոչ մի լավ բանի չեն բերում: Միշտ մնում են վերապրածներ»,- նշել է Ազնավուրը:

Ելույթից հետո երկրպագուները շտապեցին լուսանկարվել կենդանի լեգենդի հետ։ Ցանկացողների թվում էր նաեւ սիրված երգիչ Ձախ Հարութը։

Видео опубликовано Ashot Barseghyan (@ashot_barseghyan)

Իսկ ոմանք լուսանկարվելուց բացի նաեւ փոքրիկ նվեր էին պատրաստել արտիստի համար։ Ազնավուրին հայկական նախշերով եւ տարազով հայ գեղեցկուհու պատկերով պայուսակ են նվիրել։

Фото опубликовано Arpi Krikorian (@arpikrikorian)

«Սեւան» պայուսակի հեղինակը ամերիկահայ Արփի Գրիգորյանն է, որն անչափ ուրախ եւ հպարտ է, որ իր աշխատանքներից մեկն այժմ Ազնավուրի մոտ է։



© NEWS.am STYLE