Քիմ Քարդաշյանը՝ կրկին տեսախցիկների առջեւ. հայուհին վերադառնում է

14:10   28 հոկտեմբերի, 2016

Քանյե Ուեսթը երեք օր շարունակ համերգներ էր տալիս Ինգլվուդում: Եվ բոլոր երեք օրերին էլ Քիմը ներկա է եղել ամուսնու համերգներին, սակայն հիմա հայուհուն լուսանկարելն ավելի դժվար է, քան ԱՄՆ նախագահին:

Քիմին բազմաթիվ թիկնապահներ են շրջապատում, չնայած այն օրը, երբ նա առաջին անգամ հայտնվեց տեսախցիկների առջեւ, Ջոնաթան Չեբանից բացի նրա հետ ոչ ոք չկար:

Այս օրերին Քանյեի համերգներին հաճախել են Մելանի Գրիֆիթը, Քեթի Փերին եւ այլ հայտնիներ:

Նախօրեին վերջին համերգի ժամանակ տեսախցիկները «բռնացրել» են նաեւ Քիմին:

Համերգի ընթացքում միայն մեկ անգամ է հաջողվել նկարահանել նրան:

Քրիս Ջեներ եւ Քորի Գեմբլ

Ջոն Լեջենդ եւ Քրիսի Թեյգեն

Քորթնի Քարդաշյան

Քոդի Սիմփսոն եւ Բրուքլին Բեքհեմ

Շայա Լաբաֆ

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI-ի, Kris G-ի



© NEWS.am STYLE