Ոչ մի սթրես. Քիմ Քարդաշյանը պատրաստվում է Հելոուինին

14:40   28 հոկտեմբերի, 2016

Այն, որ Քիմ Քարդաշյանը Փարիզում կողոպուտից հետո ուշքի է եկել, արդեն փաստ է։

Հայուհին թեպետ եւ խոստացել էր երկար ժամանակ չհայտնվել ուշադրության կենտրոնում, բայց, ըստ երեւույթին, այդ ժամանակն արդեն անցել է, եւ Քիմն արդեն առանց վախի սկսել է ներկայանալ հասարակությանը։

Իհարկե, ռեալիթի շոուի աստղը չի թողնում, որ իրեն լուսանկարեն։ Քիմին մեծաթիվ թիկնապահներ են շրջապատում։

Հայուհին արդեն 3 անգամ երեւացել է Ինգլվուդում Քանյեի համերգին, նկարահանել այնտեղ Keeping Up With The Kardashians–ի հերթական դրվագը, իսկ դրանից առաջ Ջոնաթան Չեբանի հետ գնացել էր յոգուրտ առնելու։

Ինսայդերները People–ին հայտնում են, որ Քիմն իր տունը զարդարել է Հելոուինի պատվին։ Բել Էյրում նրա առանձնատան պատերը զարդարել են սարդոստայններն ու դդումները, որպեսզի 3 տարեկան Նորթն ու 11-ամսական Սեյնթը չմնան առանց տոնի։

«Քիմն իրեն նորմալ է զգում։ Նա ուզում է, որ երեխաները տոն ունենան։ Քիմի ընտանիքը տոնը կնշի Քորթնիի երեխաների հետ։ Քարդաշյան–Ջեններ կլանը ավանդաբար տոնում է Հելոուինը, իսկ նրանք մտադիր չեն ընդհատել ավանդույթը»,– նշում է աղբյուրը։

Քորթնին երեխաների հետ պատրաստ է, ինչպես տեսնում եք։



© NEWS.am STYLE