Վիլնյուսում համերգի ժամանակ բռնել են Նիկոլայ Բասկովի ոտքից եւ ցած նետել բեմից

15:15   28 հոկտեմբերի, 2016

Նիկոլայ Բասկովն օրերս Լիտվայի մայրաքաղաքում էր, որտեղ երեկ համերգ է տվել:

Ելույթը նշանավորվել է արտակարգ միջադեպով, երբ «Шарманка» երգը կատարելիս երկրպագուհին բռնել ու քաշել է հայտնի երգչին:

Ըստ Life-ի՝ 40-ամյա երգչի ոտքից բռնել եւ բեմից ցած են նետել այն պահին, երբ նա թեքվել է դեպի հանդիսատեսի առաջին շարքը:

Պարզվել է, որ կինը չի կարողացել հաղթահարել զգացմունքները եւ գրկել է Բասկովի ոտքերը, բայց չի կարողացել ոտքի վրա մնալ եւ երգչի հետ ընկել է:

- Դե, կին է, ցած նետեց ինձ, ինչ արած,- ոտքի ելնելով՝ ասել է Բասկովը:



© NEWS.am STYLE