Հայտնի դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան՝ Տիգրան Քեոսայանի հետ ամուսնության մասին

15:45   28 հոկտեմբերի, 2016

Հայտնի ռուսաստանցի դերասանուհի եւ հաղորդավարուհի Ալյոնա Խմելնիցկայան Կիրա Պրոշուտինսկայայի «Կին. Սիրո պատմություն» հաղորդման հյուրն է դարձել եւ պատմել Տիգրան Քեոսայանի հետ ամուսնության մասին։

Ալյոնայի խոսքով՝ նախքան Տիգրանի հետ հանդիպելը ինքը չէր ձգտում ամուսնանալ։

«Երեխա ուզում էի։ Ընդ որում, դրա համար պարտադիր չէ ամուսնանալ, հենց այդպես էի ես կարծում։ Մենք երկար ժամանակ ուղղակի հանդիպում էինք պրոֆեսիոնալ հավաքույթներում։ Բավական երկար ժամանակ ուղղակի բարեւում էինք իրար։ Ծանոթացանք, երբ նա ինձ առաջարկեց նկարահանվել նրա գովազդում։ Դրանից էլ սկսվեց մեր լուրջ շփումը։ 2 կամ 3 օր շփվելուց հետո հասկացանք, որ ուզում ենք միասին լինել։ Իսկ արդեն կես տարուց ամուսնացանք»,– ասել է Խմելնիցկայան։

Հայտնի դերասանուհու խոսքով՝ Տիգրան Քեոսայանը շատ արագ որոշել է, որ իրենք երկու երեխա են ունենալու։ Ի դեպ, ամուսիններն իրոք 2 դուստր են ունեցել՝ Ալեքսանդրան եւ Քսենիան։

2014-ին ամուսնալուծվելուց հետո Խմելնիցկայան եւ Քեոսայանը կարողացան լավ հարաբերություններ։

«Տիգրանը մնում է մեզ հետ, երեխաների հետ, ընտանիքի հետ։ Այո, այդպիսի երկար փուլ եղավ։ Լավագույն փուլը... Շատ շնորհակալություն կյանքի այդ փուլին»,– ասել է Խմելնիցկայան։

Աղբյուրը՝ «Дни»



© NEWS.am STYLE