Էպատաժային Լեդի Գագան ավարտել է Լոս Անջելեսում խելահեղ համերգաշարը

16:16   28 հոկտեմբերի, 2016

Լեդի Գագան Dive Bar Tour համերգաշարի շրջանակում ելույթներ էր ունենում ԱՄՆ մինի ակումբներում։

Մինի համերգաշարի անվանը համապատասխան՝  Գագան ելույթ է ունեցել փոքր բեմերում։

Համերգաշարը նվիրված էր 30-ամյա երգչուհու «Ջոանն» ալբոմի դուրս գալուն։

Դատելով լուսանկարներից՝ Գագան Լոս Անջելեսում համերգաշարն ավարտել է խելահեղ համերգով։

Սիլվեր Լեյքում Satellite ակումբում համերգին Գագան վինտաժային կադիլակով էր ժամանել։

40 րոպե տեւած համերգի ժամանակ նա կիթառ էր նվագում։

Վազում էր բեմի վրա եւ իջնում երկրպագուների մոտ։

Համերգից հետո որպես հրաժեշտ՝ նա փողոցում ցուցադրել է հետույքը։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝  Getty–ի, Facebook–ի

 



© NEWS.am STYLE