«Գահերի խաղը» սերիալի աստղին կարող են զրկել ծնողական իրավունքներից

18:15   28 հոկտեմբերի, 2016

Սերսեա Լանիսթերը իրական կյանքում խնդիրներ ունի։ «Գահերի խաղը» սերիալի գլխավոր դերերից մեկի կատարող Լինա Հիդին տհաճ պատմության մեջ է հայտնվել։

TMZ–ի տեղեկություններով՝ 43-ամյա դերասանուհին կարող է զրկվել ծնողական իրավունքներից։ Լինան նախկին ամուսնուն թույլ չի տվել տեսակցել որդու՝ Ուիլիի հետ։

Դերասանուհու նախկին ամուսին Փիթեր Լոուգրանը դիմել է դատարան՝ Հիդիից պահանջելով վերադարձնել տղային, որն այս պահին մոր հետ ապրում է Անգլիայում։

Պորտալը գրում է, որ Հիդին խոստացել էր որդուն բերել ԱՄՆ սեպտեմբերի սկզբին, սակայն դրա փոխարեն նա իռլանդացի երաժշտին տեղյակ է պահել երեխային Անգլիայում թողելու որոշման մասին, որպեսզի նա հաճախի Յորքշիրի դպրոց, քանի որ ամերիկյան կրթության համակարգը թերություններ ունի։

Ընդ որում, 2013-ին ամուսնալուծվելիս Լոուգրանը Հիդիին թույլ տվեց որդու հետ ապրել Անգլիայում, սակայն եթե նրանք միասին որոշում կայացնեն նրա դաստիարակման հարցում։ Եվս մեկ կարեւոր պահ. նախկին ամուսնու հրավերով Լոուրանն իրավունք ունի Ուլիին տեսակցել ամսական 10 օր։

Այս պահին դատարանը Լինա Հիդիին պարտավորեցրել է անչափահաս որդուն վերադարձնել ԱՄՆ։



© NEWS.am STYLE