Մայր եւ դուստր պայքարում են «Բրազիլիայի լավագույն հետույք» տիտղոսի համար

11:14   30 հոկտեմբերի, 2016

35-ամյա Բրունա Ֆերացն ու իր 19-ամյա դուստրը՝ Էդուարդա Մորաիշը, պայքարում են «Միսս ԲումԲում» մրցույթում Բրազիլիայի լավագույն հետույքի կոչումը ստանալու համար։ Չնայած նրանք երկուսն էլ մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում մրցույթի եզրափակիչին, որը կկայանա նոյեմբերի 9-ին, ոչ մայրը, ոչ աղջիկը միմյանց հակառակորդներ չեն համարում։ Ավելին, անում են ամեն ինչ, որ դիմացինն արժանանա այդքան բաղձալի տիտղոսին։

  

«Հաղթանակը ամեն ինչ արժե ինձ համար եւ կփոխի իմ կյանքը։ Բայց ես գիտեմ, որ այն կարեւոր է նաեւ մորս համար։ Այժմ մենք երկուսս էլ եզրափակիչում ենք, երբ կորոշվի ամենագեղեցիկ հետույքը։ Ինձ դուր է գալիս մայրիկիս հետույքը»,- պատել է Էդուարդան։

Նշենք, որ 2011-ից կազմակերպվող այս մրցույթում առաջին դեպքն է, որ մայր եւ դուստր մասնակցում են այս թեժ պայքարին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail 



© NEWS.am STYLE