Lois Vuitton ուղեցույցներ է թողարկում

18:03   13 մարտի, 2013

Ֆրանսիական Lois Vuitton նորաձեւության տունը Louis Vuitton Travel Book ուղեցույցների հավաքածու է թողարկում:

Buro 24/7-ի տեղեկացմամբ, գրքերի նոր հավաքածուում տարբեր մշակույթների ուսումնասիրությունն է՝ նկարիչների աչքերով: Նախագծի ուղղությամբ աշխատելու համար Louis Vuitton-ը հրավիրել է այնպիսի վարպետների, ինչպիսիք են Չերի Սամբան, Դենիել Արշամը, Ժան-Ֆիլիպ Դելոմը եւ Նացկո Սեկին: Հավաքածուի շրջանակում արդեն լույս են տեսել Փարիզի, Զատկի կղզու, Նյու Յորքի եւ Լոնդոնի մասին գրքերը: 2014 թվականին էլ կհրատարակվեն Վենետիկի մասին գիրքը՝ նկարիչ Ժիրո Տանիգուչիի գործերով եւ Վիետնամի մասին գիրքը՝ իտալական կոմիքսների հեղինակ Լորենցո Մատիոտիի աշխատանքներով:

Մեկ ուղեցույցի արժեքը 45 եվրո է: Գրքերն անգլերենով եւ ֆրանսերենով են, հասանելի են Lois Vuitton-ի բուտիկներում եւ բրենդի պաշտոնական կայքում:



© NEWS.am STYLE