10 հանելուկ-ֆիլմ գլուխկոտրուկի սիրահարների համար

22:17   2 հունվարի, 2017

Այս հանելուկ-ֆիլմերի ընտրանին ձեզ անպայման դուր կգան, եթե դրանց սիրահարն եք: Իսկ տոներին կարելի է նաեւ նման ֆիլմեր դիտել:

«Սկիզբ»

Արդյունաբերական լրտես Դոմինիկ Կոբը հայտնի է նրանով, որ կորպորատիվ գաղտնիքներ է գողանում՝ օգտագործելով համատեղ երազատեսության տեխնոլոգիան: Իր երեխաների մոտ վերադառնալու համար նա համաձայնում է գրեթե անիրագործելի աշխատանքի:

«Բանականության խաղեր»

Այն բանից հետո, երբ տաղանդավոր մաթեմատիկոս Ջոն Նեշը համաձայնում է աշխատել ԿՀՎ-ի հատուկ բաժնում, նրա կյանքը լրջորեն փոխվում է, բայց՝ ոչ այնքան լավ ուղղությամբ:

«Անհետացածը»

Նիք եւ Էմի Դանն ամուսինների փոխհարաբերությունների խճճված պատմությունը հանրության սեփականությունն է դառնում: Ո՞ւր է կորել Էմին: Ո՞վ է նրան առեւանգել: Արդյո՞ք Նիքը մեղավոր է: Թվում է՝ այստեղ ավելի շատ հարց կա, քան պատասխան:

«12 կապիկ»

Ֆիլմի գործողությունները ծավալվում են ապագայում՝ 2035 թվականին: Մոլորակն անհետացման եզրին է մահացու հիվանդության պատճառով: Հանցագործ Ջեյմս Քոուլին ուղարկում են անցյալ, որպեսզի տեղեկություններ հավաքի արհեստական վիրուսի մասին:

«Մագնոլիա»

Փոխկապակցված նշանների, պատահականությունների էպիկական խճանկար, որոնք տեղի են ունենում Սան Ֆերնանդոյի դաշտում եւ փոխում բազմաթիվ մարդկանց ճակատագրերը:

«Պարոն Ոչ ոք»

Փոքրիկ տղան կանգնած է երկաթուղու կառամատույցում եւ փորձում է ընտրել, թե ում հետ մնա. մոր, թե՞ հոր: Քանի դեռ նա որոշում չի կայացրել, նրա հնարավորություններն անսահմանափակ են: Բայց հենց ընտրություն կատարի, այլեւս ոչինչ փոխել չի կարողանա: Ինչպե՞ս կդասավորվի նրա ճակատագիրը:

«Լավագույն առաջարկություն»

Հնաոճ իրերի տարեց եւ շատ հարգված կոլեկցիոներն իրեր գնահատելու՝ չափազանց խորհրդավոր պատվեր է ստանում երիտասարդ կնոջից, որը, չգիտես ինչու, երկար ժամանակ չի ցանկանում երեւալ նրա աչքին եւ դուրս գալ իր առանձնատնից:

«Ոչ մի տեղ չտանող մայրուղին»

Սաքսոֆոնադար Ֆրեդ Մեդիսոնի կյանքը ոտքից գլուխ փոխվում է աղմկոտ երեկույթի ժամանակ խորհրդավոր անծանոթի հետ հանդիպումից հետո: Ֆրեդին բանտ են նստեցնում սպանության համար, նրա կնոջը մահացած են գտնում, իսկ նա, չգիտես ինչու, իրեն բոլորովին այլ մարդ է համարում:

«Ամպոտ ատլաս»

Վեց առանձին պատմություններ միախառնվում են՝ իրար վրա ազդելով անցյալում, ներկայում եւ ապագայում եւ ապացուցում, որ այս աշխարհում ամեն ինչ սերտորան փոխկապակցված է:

«Շատրվան»

Ուռուցքաբան-գիտնականը փորձում է դեղամիջոց գտնել, որը կբուժի իր մահացու հիվանդ կնոջը, բայց  անսպասելիորեն հայտնաբերում է, որ նախ պետք է հաղթահարի սեփական վախերը:

 

Աղբյուրը՝ Lifehacker.ru



© NEWS.am STYLE