Diane von Furstenberg-ը եւ Roxy-ն լողազգեստների հավաքածու են թողարկել

17:46   15 մարտի, 2013

Դիզայներ Դիանա ֆոն Ֆյուրսթերբերգը միավորվել է Roxy բրենդի հետ, ստեղծելու DVF loves ROXY անվամբ լողազգեստների սահմանափակ հավաքածու:

Ըստ Buro 24/7-ի, հավածաքուում ներկայացված է 35 մոդել: Դրանում տեղ են գտել լողազգեստներ, լողափային թիկնոցներ, սերֆինգի կարճ տաբատներ եւ կոստյումներ, ինչպես նաեւ լողափային պայուսակներ. բոլորը պատրաստված են Diane von Furstenberg-ի ավանդական նկարներով: «Roxy-ի նոր շարքը ստեղծված է այն կանանց եւ աղջիկների համար, ովքեր սիրում են ժամանակ անցկացնել մաքուր օդում: Տախտակներով սահելը, ինչպես ձյան, այնպես էլ ջրի վրա, մեր բրենդի փիլիսոփայության հիմքն է: Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգը հավաքածու է բերել այն, ինչը մեզ չէր բավականացնում. ժամանակակից ոճ»,- հայտարարել է Roxy ընկերության ներկայացուցիչ Դանիել Բեքը:

Գովազդային արշավի դեմքերն են դարձել մոդելներ եւ պրոֆեսիոնալ սերֆինգուհիներ Քելիա Մոնիցը եւ Մոնիկա Վիրն-Վիկին:



© NEWS.am STYLE