Ինչպե՞ս է կինը որոշում վրեժ լուծել իրեն «գիրուկ» անվանած ամուսնուց

14:20   23 նոյեմբերի, 2016

Սովորական ամերիկուհի աղջկա՝ Լիսեթի կյանքում ամենաանմոռանալի պահը իր եւ Ջոսի հարսանիքի օրն էր: Սակայն թվացյալ հեքիաթը տարիներ անց դառնում է նրա ամենասարսափելի մղձավանջը:

Ամեն ինչ սկասվեց նրանից, երբ Լիսեթը ծննդաբերությունից հետո սկսեց գիրանալ: Կինը խոստովանում է՝ ամուսինն աստիճանաբար փոխեց վերաբերմունքն իր հանդեպ.

«Հաճախ էի նկատում, թե Ջոսն ինչ զզվանքով էր ինձ նայում: Նա անընդհատ կրկնում էր «գիրուկի մեկն ես»: Աստիճանաբար այդ կշտամբանքներն ավելի հաճակի բնույթ կրեցին: Ես այլեւս այն շքեղ կառուցվածքով աղջիկը չէի, որին նա ժամանակին սիրահարվել էր»,-Daily Mail-ին տված հարցազրուցում նշել է ամերիկուհին:

Ավելի ուշ Լիսեթը ամուսնու բջջայինի մեջ հայտնաբերում է տարատեսակ հաղորդագրություններ՝ բացահայտելով, որ Ջոսը շփվում է տարբեր կանանց հետ: Դրանից հետո կինը սկսում է էլ ավելի շատ ուտել՝ վիրավորանքը խեղդելով ուտելիքի մեջ:

Իսկ ամուսինը, նույնիսկ, չէր ժխտում, որ դավաճանում է կնոջը՝ մեղադրելով նրան, որ այդ ամենը նրա գեր լինելու պատճառով է տեղի ունեցել:

Այս խոսքերից հետո Լիսեթը վճռում է բաժանվել Ջոսից: Իսկ օրեր անց կինը սկսում է լրջորեն զբաղվել իր արտաքին տեսքով: Նա հրաժարվում է ճարպոտ եւ անառողջ սնունդից եւ կարճ ժամանակում ամբողջովին փոխում է իր արտաքին տեսքը՝ ազատվելով ավելորդ կիլոգրամներից:

Լիսեթը հիշում է՝ դստեր հետ հերթական հանդիպման ժամանակ նախկին ամուսինը չի կարողանում աչքը կտրել նրանից, նույնիսկ, նշում է, որ կինն այժմ հիանալի տեսք ունի:

«Այդ խոսքերից հետո ես դուռը ուղիղ նրա երեսին փակեցի: Ես այլեւս նրան չեմ թողնի իմ կյանք: Ես պետք է օրինակ լինեմ իմ դստեր, ինչպես նաեւ նմանատիպ խնդրի հետ բախված հազարավոր կանանց համար»,-ասում է նա:

Աղբյուրը՝ Daily Mail

Պատրաստեց Սյունե Առաքելյանը



© NEWS.am STYLE