Պատմական սերիալի սատանան նման է Բարաք Օբամային

13:39   19 մարտի, 2013

History Channel հետուստաալիքով ցուցադրվող ամերիկյան «Աստվածաշունչ» սերիալի երկրպագուները նմանություն են գտել գլխավոր հերոսներից մեկի՝ Սատանայի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջեւ:

The Huffington Post-ի փոխանցմամբ, Twitter-ում հայտնվել են բազմաթիվ օգտատերերի մեկնաբանություններ, ովքեր նմանություն են գտել մարոկկացի դերասան Մոհամեդ Մեհդի Օուզանիի մարմնավորած սատանայի եւ ամերիկյան նախագահի միջեւ: Ի պատասխան, սերիալի գործադիր պրոդյուսերներ Մարկ Բուրնեթն ու Ռոմա Դաունին հայտարարել են. «Պատմական հեռուստաալիքը խորապես հարգում է ԱՄՆ նախագահին: Սերիալում նկարահանվել են տարբեր ազգության դերասաններ: Սերիալի նպատակը պատմական իրադարձություններն ու անձանց լուսաբանելն է: Օուզանին այլ ֆիլմերում էլ սատանային մարմնավորել է շատ ավելի վաղ, քան Բարաք Օբաման ընտրվել է ԱՄՆ նախագահ»:



© NEWS.am STYLE