Jay-Z-ը երգել է Բարաք Օբամայի հետ իր ընկերության մասին

12:50   20 մարտի, 2013

Ամերիկյան ռեպեր Jay-Z-ն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքի հետ իր ընկերության մասին երգ է կատարել:

Huffington Post-ի տեղեկացմամբ, Jay-Z-ը գրել է Քենդրիկ Լամարի «B-tch Don't Kill My Vibe» կոմպոզիցիայի ռեմիքս տարբերակը: Երգում ասվում է, որ ռեպերը Սպիտակ տանն իրեն զգում է՝ ինչպես իր տանը: Երգում հիշատակվում է նաեւ Միացյալ Նահանգների քաղաքական մեկ այլ հայտնի գործչի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին, ում հետ երգիչը ներկա է եղել Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը: Մի քանի տող էլ նվիրված է Jay-Z-ի տիկնոջը՝ երգչուհի Բեյոնսեին: «Մենք դրախտում ենք, բայց լուրեր են պտտվում, որ Երկրի վրա ենք: Խնդրում եմ, դադարեք անհեթեթություններ ասել…»: Կոմպոզիցիայի հեղինակ Քենդրիք Լամարը խոստովանել է, որ Jay-Z-ի հետ համագործակցությունն իր համար մեծ պատիվ է:



© NEWS.am STYLE