Ֆիլիպ Կիրկորովը Ռուսաստանի տարվա երգիչն է: Այս մասին են վկայում Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) կայքում հրապարակված հարցման արդյունքները: Հարցվածների 7 տոկոսը, ինչպես նախորդ տարի, տարվա երաժիշտ է ճանաչել «Ռուսական էստրադայի արքային»:
Երկրորդ հորիզոնականում միանգամից մի քանի արտիստներ են՝ Գրիգորի Լեփսը, Նիկոլայ Բասկովը, Սերգեյ Լազարեւը եւ Ալլա Պուգաչովան, որոնք 4-ական տոկոս ձայն են տվել:
Ռուսաստանցիները Տարվա դերասան են կոչել Դանիլ Կոզլովսկուն եւ Սերգեյ Բեզրուկովին. նրանք 5-ական տոկոս ձայն են ստացել:
Տարվա գրող են ճանաչվել Դարյա Դոնցովան (3%) եւ Տատյանա Ուստինովան (2%):
Ամենահայտնի հեռուստատեսային հաղորդումներ են ճանաչվել Առաջին ալիքի նախագծերը. «Пусть говорят» (11%) թոք-շոուն, «Голос»-ը (8%), «Новости»-ն (6%):