Քանյե Ուեսթը շաբաթական 6 անգամ մարզասրահ է հաճախում. ռեփերը մտադիր չէ բաժանվել Քիմից

12:13   31 դեկտեմբերի, 2016

Քանյե Ուեսթն աստիճանաբար ուշքի է գալիս:

 

39-ամյա ռեփերն ավելի լավ եւ ուրախ տեսք ունի սպորտով զբաղվելուց ի վեր, նա մարզասրահ սկսել է հաճախել բժիշկների խորհրդով:

 

Նյարդային խանգարումից հետո ռեփերը հազվադեպ էր հայտնվում տեսախցիկների առջեւ, բայց աստիճանաբար նա արդեն նույնիսկ Քիմի եւ երեխաների հետ լուսանկարներ է հրապարակում:

 

Ըստ TMZ-ի՝ Քանյեն այնքան է տարվել ֆիթնեսով, որ շաբաթական վեց անգամ մարզասրահ է հաճախում:

 

Ներքին աղբյուրների տեղեկացմամբ՝ դա նաեւ դրական է անդրադարձել ընտանիքի հետ նրա հարաբերությունների վրա:

 

«Քանյեն ավելի հանգիստ է դարձել: Նա ավելի հաճախ է ծիծաղում, իրեն ավելի լավ է զգում: Պարապմունքները նրա վրա դրական ազդեցություն են ունենում, եւ նա նույնպես, ինչպես Քիմը, հերքում է ամուսնալուծության մասին լուրերը: Քանյեն վստահ է, որ ինքն ու Քիմը կարողանան հաղթահարել բոլոր խնդիրները, որոնք ծագում են իրենց ընտանիքում», - նշել է Ուեսթ-Քարդաշյան ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը:

 

Լուսանկարները AKM-GSI-ի, Famefly.net-ի, Xposure-ի



© NEWS.am STYLE