49-ամյա Պամելա Անդերսոնը՝ Vivienne Westwood-ի գովազդային արշավում

17:34   20 հունվարի, 2017

49-ամյա Պամելա Անդերսոնը հայտնվել է Vivienne Westwood-ի գովազդային արշավում: Ի դեպ՝ արդեն երրորդ անգամ:

Վիվիեն Վեսթվուդը մոդելին առաջարկել է իր Vivienne Westwood ապրանքանիշի նոր հավաքածուի դեմքը դառնալ:

Լուսանկարների հեղինակը Յուրգեն Թելլերն է, նկարահանումներն անցկացվել են Հունաստանում:

Դերասանուհուն ընկերակցել են մոդելներ, ինչպես նաեւ 75-ամյա Վիվիեն Վեսթվուդն ամուսնու՝ Անդրեաս Կրոնտալերի հետ:

«Ես Հունաստանում տուն ունեմ: Մտածեցի, որ այն հրաշալի տարբերակ է այս նկարահանումների համար: Ինձ թվում է՝ բոլորիս դուր եկավ այս արկածը: Ես շատ եմ սիրում աշխատել Պամելայի, Վիվիենի եւ Անդրեասի հետ, նրանք պատրաստ են անսահման աշխատել, մինչեւ արդյունք լինի: Մենք վստահում ենք միմյանց, իսկ դա միշտ հաջողության գրավականն է»,- ասել է լուսանկարիչ Յուրգեն Թելլերը:

Vivienne Westwood-ի նոր հավաքածուն ստեղծել է ոչ թե Վիվիենը, այն նրա ամուսինը՝ Անդրեասը: Նա խոստովանել է, որ ոգեշնչվել է Միջերկրածովյան բնությունից եւ մշակույթից:

 

Աղբյուրը՝ Dazed



© NEWS.am STYLE