Արգենտինա
Արգենտինայում նախաճաշին դանիական կրեմով կարկանդակ են ուտում եւ մեկ գավաթ սուրճ ըմպում, հատկապես՝ ամռան ամիսներին, երբ առավոտյան ինչ-որ թեթեւ բան է հարկավոր:
Ավստրալիա
Ավստրալիայի բնակիչներն առավոտյան նախընտրում են սառը վարսակի փաթիլներ, որոնք օգնում են էներգիա հավաքել եւ պահպանել թարմությունը շոգ օրվա ընթացքում: Նրանք նաեւ կաթ եւ տոստ են սիրում:
Բրազիլիա
Իսկ, ահա, բրազիլացիներն օրն առանց կուշտ նախաճաշի չեն պատկերացնում. հաց, պանիր, խոզապուխտ, կաթ եւ մեկ գավաթ սուրճ:
Կանադա
Կանադացիները շատ են սիրում բլիթներ եւ նախաճաշին այն ուտում են կարտոֆիլի, խոզապուխտի եւ ձվի հետ: Սա էլ կանադական նախաճաշը:
Կոլումբիա
Կոլումբիացիները սիրում են նախաճաշին ձվով եւ սոխով ապուր ուտել եւ կաթ խմել:
Կուբա
Թեժ կուբացիները պարզություն են սիրում եւ նախաճաշի համար նախընտրում են տեղական հացը, որը թաթախում են սուրճի մեջ եւ ուտում:
Ֆրանսիա
Ֆրանսիական նախաճաշը, իհարկե, ներառում է երկու կրուասանն ու մեկ գավաթ սուրճը, որն անշտապ վայելում են վաղ առավոտյան:
Մարոկկո
Մարոկկացիները սիրում են կարագով, ջեմով հաց՝ վրայից պանիր: Իսկ սեղանին, իհարկե, նաեւ մրգեր կան:
Իսպանիա
Արեւոտ Իսպանիայի բնակիչները սիրում են կաթով սուրճ՝ ջեմով եւ պանրով բուլկու հետ միասին:
Մոնղոլիա
Մոնղոլիայում կարծում են, որ եթե կուշտ չես նախաճաշում, օրը սկսելու համար ուժ չես ունենա: Այդ պատճառով նրանք նախաճաշին եփած ոչխարի միս եւ բրինձ են ուտում:
Աղբյուրը՝ Otvetnavse.com