Ռիհանան, Սանդրա Բալոքը, Քեյթ Բլանշեթը եւ «Օուշենի 8 ընկերուհիների» այլ աստղեր՝ Նյու Յորքի մետրոյում

13:05   31 հունվարի, 2017

«Օուշենի 8 ընկերուհիներ» ֆիլմի նկարահանման աշխատանքները շարունակվում են։ 2018-ին թողարկվող ֆիլմի գլխավոր դերերը խաղում են Սանդրա Բալոքը, Քեյթ Բլանշետը եւ Ռիհանան։ Վերջինը Instagram-ում լուսանկար է հրապարակել նկարահանման ընթացքից։

«Առաջին հայացքը «8 ընկերուհիներին, որը էկրաններին կլինի 2018–ին»»,– գրել է Ռիրին։

Լուսանկարում Ռիհանայից բացի, երեւում են Սանդրան եւ Քեյթը, Սառա Պոլսոնը, Հելեն Բոնեմը, Մինդի Քալինգը, Էնն Հեթեուեյը եւ Awkwafina–ն։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Գերի Ռոսսն է, որը պետք է ֆիլմին ապահովի այնպիսի հաջողությունը, ինչպիսին ունեցավ Քլունիի եւ Փիթի մասնակցությամբ «Օուշենի ընկերները»։

Ի դեպ, ժապավենի գլխավոր անակնկալը կդառնա դրվագներում Քիմ Քարդաշյանի, Քենդալ եւ Քայլի Ջեններների, Աննա Վինտուրի, Ադրիանա Լիմայի եւ Քեթի Հոլմսի հայտնվելը։

 



© NEWS.am STYLE