70-ամյա Սիլվեսթեր Ստալոնեն 20-ամյա դստեր հետ պիլատեսի է գնացել

13:04   12 փետրվարի, 2017

Սիլվեսթեր Ստալոնեն 20-ամյա դստեր՝ Սոֆյայի հետ պիլատեսի է գնացել: Դերասանի Instagram-ում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է, թե ինչպես է Ստալոնեն մարզվում դստեր հետ:

«Դստերս հետ ծանոթացա պիլատեսին... Աստված իմ: Դա նման է նախաճաշից առաջ Ջեսի Լենգի եւ Դրագոյի հետ մարտին դիմանալուն: Զարմանալի մարզում է, բայց վստահաբար թույլ նյարդեր ունեցողների համար չէ: Ես թեթեւ ատլետիկայով, բռնցքամարտով, ըմբշամարտով եմ զբաղվել, ֆուտբոլ խաղացել եւ այլ սպորտաձեւեր փորձել... Բայց այս մարզումն ինձ սահմանագծին հասցրեց»,- տեսանյութը մեկնաբանել է հոգնած Ստալենոն:



© NEWS.am STYLE