Նրբագեղ գարնանային մանիկյուր

17:01   26 մարտի, 2013

Նուրբ եւ էլեգանտ վարդագույն մանիկյուրը՝ սեւ-սպիտակ ծաղիկներով, հիանալիորեն կընդգծի ցանկացած աղջկա գարնանային տրամադրությունը: Կարճ կամ երկար եղունգներին ինքնուրույն վարդագույն մանիկյուր անելու համար ձեզ հարկավոր են.

Հիմքային նյութը եւ լաքը 2-3 շերտով քսեք՝ յուրաքանչյուրին լավ չորանալու հնարավորություն տալով: Սեւ լաքով 5 կետ արեք եւ ասեղի միջոցով ծաղիկ ձեւավորեք: Նկարեք 3 ծաղիկ՝ մեջտեղի հատվածն անելով տարբերվող գույնով: Վերջին փուլն ամրացնող շերտն է: Չմոռանաք մաքրել եղունգի եւ դրա կողքի ավելորդությունները, եւ ձեր եղունգները խնամված ու գեղեցիկ տեսք կունենան:



© NEWS.am STYLE